eBay աճուրդում այլևս չեն լինելու «մոգական» ապրանքներ
Աշխարհ
Աշխարհահռչակ eBay առցանց–աճուրդում սեպտեմբեր ամսից այլևս տեղ չեն ունենա «մոգական» ապրանքներն ու ծառայությունները՝ թուրմեր, գուշակություններ։ Կայքի՝ նմանատիպ իրերի համար նախատեսված բաժինները կհեռացվեն: Այս մասին ասված է առցանց–աճուրդի թարմացված կանոններում։
eBay–ի ղեկավարությունը հայտնել է, որ նմանատիպ իրերի առևտուրը հաճախակի հանգեցնում է վիճաբանությունների, որոնք շատ դժվար է կարգավորել։
Հիշեցնենք նաև, որ eBay առցանց–աճուրդը տնօրինող ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին։ Այն ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ինտերնետային ընկերությունների շարքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ