ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

Վենդետան շարունակվում է. ինչո՞ւ է թիրախավորվում բարձրաստիճան հոգևորական դասը

Վերլուծական

Իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանական ու մերձիշխանական մի շարք ուժեր և անհատներ անթաքույց պայքար սկսեցին Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ փորձելով վարկաբեկել, Եկեղեցու և կաթողիկոսի հանդեպ թշնամանք ու ատելություն հրահրել հասարակության մեջ: Չստացվեց, քանզի մեր հասարակությունը անհամեմատ ավելի գիտակից ու իր եկեղեցուն նվիրյալ գտնվեց: Սակայն այս ուժերը չհանդարտվեցին և անցած երկու տարում մի փոքր առիթ էին փնտրում՝ հերթական սանձարձակ հարձակումը գործելու: Նախօրեին նրանք այդպիսի մի «առիթ» գտան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և նշել. «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»: Այն, որ ուշաթափության աստիճան ջղաձգվելու և այս «առիթն» օգտագործելու են մշտապես եվրոպական դրամաշնորհներով ազգայինի դեմ պայքարածները, սպասելի էր: Այսպես կոչված սորոսականները, օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, կազմակերպված արշավ սկսեցին Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության դեմ: Ուշագրավ է նաև իշխանական մամուլում նույն օրը հայտնված նյութի վերնագիրը՝ «Թիկունքից հասցված հարվածը անպատասխան չի մնա»: Հասկանալի է, թե ում էր ուղղված սույն ակնարկը: Պատասխանը իսկապես չուշացավ, երեկ երեկոյան տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ԱԱԾ-ում քննվող «օֆշորի գործով» մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Այսպես կոչված «օֆշորի գործը» հայտնի է դեռևս 2013 թվականից, այդ ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվել, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը որևէ առնչություն ունի սույն գործի հետ և առավել քան զարմանալի է, որ իշխանությունները հեղափոխությունից հետո երկու տարի անց են վերադառնում այդ գործին, այն ներկայացնում իբրև «դարի բացահայտում», այն էլ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտնի կոչից և մի շարք իշխանական պատգամավորների կողմից՝ այդ կոչի իրավական հետևանքների մասին ակնարկելուց հետո: Ընդ որում, բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով խախտվում է հոգևորականի անմեղության կանխավարկածը և փորձ է արվում նսեմացնել երկար տարիներ անմնացորդ Հայ Առաքելական եկեղեցուն ծառայելու փաստը: Ի՞նչ է սա, եթե ոչ էժանագին վենդետա այն բանի համար, որ եկեղեցին այդպես էլ չհամաձայնվեց դառնալ իշխանությունների խամաճիկը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «հանդգնում» է պարբերաբար դեմ արտահայտվել հոգևոր կյանքը խարխլող այս կամ այն առաջարկին, նախագծին ՝ հայտնվելով հարձակումների թիրախում: Սակայն, այդ հարձակումները բնավ էլ նոր չեն: Ամիսներ առաջ Սորոսի Հայաստանյան գրասենյակից սնվող «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կազմակերպությունը, անհասկանալի պայմաններում եւ անհասկանալի վայրերում անցկացրել է հարցումներ 1500 հոգու շրջանակում եւ պարզել, որ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամենակոռումպացված կառույցն է Հայաստանում», ընդ որում՝ հարցման պատասխանատուները պնդում են, որ եկեղեցին ավելի կոռումպացված է, քան պատգամավորները, նախարարությունները, վարչապետի աշխատակազմը, ԱԺ նախագահը: «Թրանսփարենսի ինթերնեշնլը» իր աջակցությունն է հայտնել նախորդ տարի ԱԺ-ում ելույթ ունեցած տրանսգենդեր կնոջը եւ սույն կազմակերպությունը հաթաթա էր տվել գործող իշխանությանը, որ այս հարցը արագ լուծեն: Անշուշտ, օրինակները շատ են, սակայն մենք թվեցինք, ընդամենը, մի քանիսը, որպեսզի մեր ընթերցողների համար պարզ լինի, թե ինչու պետք է այս կազմակերպությունը նման հակակրանք տածի եկեղեցու հանդեպ: Չմոռանանք, որ Հայ Եկեղեցին իր վրա մեծ հարված ընդունելով՝ դեռեւս 2018թ, Հայոց Կաթողիկոսի կոչով դիմեց հանրությանը` խստորեն մերժելով ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հրահրումների քայլերը եւ համասեռամոլության գովազդումը: Բացի դրանից, եկեղեցին լուրջ հանրային աջակցություն է վայելում եւ, այսպես կոչված, այլասերում առաջացնող օրինագծերը, ինչպես ասենք, Ստամբուլյան կոնվենցիան, ընդունելու լուրջ խոչընդոտ հանդիսանում: Ինչպես նշեցինք՝ այս ամենը նոր չէ սկսվել, չմոռանանք նաև ՝ ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի արված՝ «հոգևորականներին ծնկի բերելու» մասին ռեզոնանսային հայտարարությունը, դրան հաջորդած ակցիաները Մայր Աթոռում, կազմակերպված արշավը Եկեղեցու պատմություն առարկայի դեմ, մի շարք խմբերի կողմից՝ եկեղեցին պետության թիվ մեկ թշնամի հայտարարելը, կաթողիկոսի փախուստի մասին ֆեյք նյուզ տարածելը, որը նույնպես արվել էր սորոսականներին պատկանող մեդիայի կողմից: Դա էլ բավական չէր՝ Հայաստանում գործող ավելի քան 60 հասարակական կազմակերպությունների միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին ներկայացրել է այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խմբի համատեղ զեկույցը, որին անդրադարձել ենք նաև մեր «Հայաստանի և հայության ներքին թշնամիներն են, նրանց ուզածը հե՛նց այն է, ինչ ուզում են Ադրբեջանը, Թուրքիան ու մեր մյուս թշնամիները (տեսանյութ)» վերլուծականով և այլ հրապարակումներով: Վերոնշյալ զեկույցի 1-ի մասի «Կրոնի ազատություն» բաժնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հերյուրանքները, զրպարտությունները հաջորդում են մեկը մյուսին։ Սա նույնպես վենդետայի մի մասն է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունները եկեղեցու և հոգևորականության կամքը կոտրելու համար պատրաստ են գնալ ամենա նենգ քայլերի՝ ընդհուպ մինչև բարձրաստիճան հոգևոր սպասավորներին թիրախավորելը և ստացվում է, որ դարեր շարունակ մեր պետականությունը, ազգային արժեհամակարգը պաշտպանած կառույցը այսօր ունի բոլորիս պաշտպանության կարիքը: Այսօր մենք ունենք երկու ազգային ինտիտուտ՝ Հայ առաքելական եկեղեցին եւ ավանդական ընտանիքի ինստիտուտը, որոնք դիմագրավում են ավանդական արժեհամակարգին նետված մարտահրավերներին եւ այդ երկու ինստիտուտների նկատմամբ այսօր իրականացվում է տոտալ հարձակում։ Անչափ «հարմար» և «պատեհ» պահերին ջրի երես հանված անհիմն քրեական գործերը, պատվիրած զրպարտությունները, ֆեյք նյուզերը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ անթաքույց ծաղրը, բարձրաստիճան հոգևոր դասին թիրախավորելը՝ այդ հարձակումների ամենա վառ դրսևորումներն են… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված