Մալիում պատանի զինվորների թիվը կտրուկ մեծացել է. UNICEF
Աշխարհ
ՄԱԿ–ի երեխաների հիմնադրամը՝ UNICEF-ը, հայտնել է, որ Մալիի հյուսիսում գտնվող զինված խմբավորումները հաճախակի են իրենց շարքեր ընդունում երեխաների՝ ռազմական օպերացիաներին մասնակցելու համար։
Անցած ամիս UNICEF-ը հաղորդել էր, որ զինված գրոհայինների շարքերում կա 12-ից 18 տարեկան շուրջ 200 տղա։ Կազմակերպության տվյալներով՝ ներկայումս զինված հակամարտությանը մասնակցող երեխաների թվաքանակը կտրուկ աճում է։
Իսլամիստների ներկայացուցիչ Անսար Էդինը BBC–ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկությունները՝ նշելով, որ նրանք իրենց շարքերում ընդգրկում են 15-ամյա պատանիների։ UNICEF-ի տվյալներով՝ ավելի փոքր տարիքում երեխաներին «օգտագործում են» բեռնակիրների և հավաքարարների տեղ, սակայն հետագայում դրանցից շատերը դառնում են գրոհային։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ