Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքը շարունակում է նվազել. ԿԲ
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն ապրիլի 16-ին կազմել է 484.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.55 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.78 դրամ՝ նվազելով 4.74 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 604.55 դրամ՝ նվազելով 4.07 դրամով, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.54 դրամ՝ նվազելով 0.03 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջից։ Թանկարժեք մետաղներից արծաթի համար սահմանվել է 242.57 դրամ, ոսկու համար՝ 26,775.34 դրամ, պլատինի համար՝ 12,120.68 դրամ: