«Հայկական Ժամանակ». «Ռազբորկա»՝ Սերժ Սարգսյանի մոտ
Հայկական Մամուլ
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, որ ՀՀ զինկոմ Սերգեյ Չալյանի պաշտոնանկությունը պայմանավորված չէ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հարաբերություններով: Նա ասել է, թե իբր զինկոմը պաշտոնանկ է արվել, քանի որ զորակոչի հետ կապված որոշ խնդիրներ են եղել:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, Չալյանն «աշխատել է» նախորդ տարիների նման, բայց Օհանյանը սկսել է պարբերաբար ինչ-որ խնդիրներ ստեղծել տարածքային զինկոմների հետ կապված՝ անտեսելով Չալյանի գոյությունը: Վերջինս մի քանի անգամ նախարարից փորձել է պարզել, թե ինչն է պատճառը, բայց Օհանյանն ամեն անգամ ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ինքը զինկոմի հետ որևէ խնդիր չունի, բայց շարունակել է նրան անտեսել:
«ՀԺ»–ն գրում է, որ բանը հասել է այնտեղ, որ Չալյանը դիմել է Սերժ Սարգսյանին, և վերջինիս մոտ ռազբորկա է տեղի ունեցել: Սակայն, քանի որ իրավիճակն այդպես էլ չի հանգուցալուծվել, Սերժ Սարգսյանը հուլիսի վերջին Լոնդոն գնալուց առաջ նրանց հանձնարարել է մինչև իր վերադարձը կողմնորոշվել: Ի վերջո, Չալյանը որոշել է հրաժարականի դիմում ներկայացրել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին