«Հայկական Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր ցանկության պահանջարկի իմիտացիա ստեղծել
Հայկական Մամուլ
Ռոբերտ Քոչարյանը, որ իր վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել մեծ քաղաքականություն իր վերադարձը, փորձում է իր այդ ցանկության պահանջարկի իմիտացիա ստեղծել և դրան զուգահեռ հասարակության տրամադրությունը շոշափել։
Պարբերականն անդրադառնում է շաբաթներ առաջ լրատվամիջոցներից մեկի հրապարակած 3 կազմակերպությունների բաց նամակին, որտեղ Քոչարյանին կոչ է արվում վերադառնալ և փրկել երկիրը կործանումից: Նամակը տարածվել է նաև Facebook սոցիալական ցանցում, որը հրապարակող լրատվամիջոցը դեռևս հայտարարությունը պահում է իր գլխավոր էջում, որտեղ Քոչարյանի նկարներով այլ նյութեր էլ կան՝ «Քոչարյանին սպասում են», «Ռոբերտ Քոչարյանը կրկին ստիպված կլինի Հայաստանը դուրս քաշել փոսից, ուր նրան նետել են իր նախորդները» վերնագրերով:
Երեք կազմակերպությունների նամակ-հայտարարությանը, սակայն, որը բաց էր ստորագրության համար, որևէ այլ կազմակերպություն կամ անհատ չի միացել։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին