«Առավոտ». Ես բացառում եմ որևէ թեկնածուի հետ համագործակցությունը. Սպարտակ Պետրոսյան
Հայկական Մամուլ
Գյումրու քաղաքապետի ամենատարեց թեկնածուն է Սպարտակ Պավելի Պետրոսյանը, ով, ինչպես հայտնի է, եկել է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից՝ մասնակցելու ընտրապայքարին: «Առավոտ»-ը հիշեցնում է, որ նա խորհրդային տարիներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև Լենինականի շրջկոմի աոաջին քարտուղար:
«Առավոտ»–ի այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է նա արդյոք համագործակցել մյուս թեկնածուների հետ, նախկին պաշտոնյան ասել է. «Ասեմ, որ այդ հարցը արդեն բավական ժամանակ է՝ մի քանի օր է ինձ տալիս են, ես բացառում եմ որևէ թեկնածուի հետ համագործակցությունը: Ձեր հարցից ես հասկանում եմ, որ որևէ մեկը ընտրվի, ես գնամ նրան տեղակալ աշխատեմ: Դա բացառվում է, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի իր աշխատանքային ոճը, աշխատելու իր մեթոդները: Գտնում եմ, որ աշխատելով տեղակալ՝ չես կարող լրիվ, լիարժեքորեն ինքնուրույն քո խնդիրները, ծրագրերը իրականացնես, դրա համար այն իմ կողմից համենայնդեպս ընդունելի չէ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին