«Առավոտ». Հյուրանոցը կարող է փլվել քաղաքապետարանի վրա
Հայկական Մամուլ
Իջևանի քաղաքապետարանի շենքի հարևանությամբ գտնվող «Իջևան» հյուրանոցն արդեն 15 տարի անմխիթար վիճակում է: Նախկինում քաղաքի խորհրդանիշ հանդիսացած 9 հարկանի հյուրանոցը վաղուց չի գործում: 2007թ. փետրվարի 5-ին հյուրանոցի շենքը սեփականաշնորհվել է Էդուարդ Ավետիսյանին:
Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ մարդուն չեն ճանաչում և ենթադրում են, որ նա Իջևանի բնակիչ չէ: Ըստ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի, քանի որ հյուրանոցի շենքի նկուղը ողողված է ջրագծի վթարի հետևանքով կուտակված ջրերով, շենքի հիմքը դարձել է խարխուլ, այն կարող է մի օր փլվել քաղաքապետարանի շենքի վրա: Քաղաքապետը հույս է հայտնել, որ առաջիկայում օրենք կընդունվի սեփականաշնորհված և տարիներով անգործության մատնված շենքերի գույքահարկն ավելացնելու վերաբերյալ, որպեսզի դրանց տերերը ստիպված լինեն դրանք գործարկել։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին