«Հայկական Ժամանակ». ԲՀԿ–ական Արամ Սաֆարյանն աշխատում է «Ազգ» օրաթերթում
Հայկական Մամուլ
Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին քարտուղար Արամ Աաֆարյանը, որ տևական ժամանակ անհետացել էր տեսադաշտից, պարզվում է՝ աշխատում է «Ազգ» օրաթերթում, որպես քաղաքական վերլուծաբան, ինչպես նաև դասավանդում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Սաֆարյանը, որին «ՀԺ»-ի թղթակիցը երեկ հանդիպել է պատահաբար, ասել է, թե բջջային հեռախոս էլ չի պահում: Հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ից դուրս գաք, նա արձագանքել է. «Ինչո՞ւ»:
Սաֆարյանն այդպես էլ չի պատասխանել, թե որն էր պատճառը, որ այս անգամ պատգամավոր չդարձավ: Թերթը հիշեցնում է, որ նա զբաղեցնում էր ԲՀԿ համամասնական ցուցակի 14-րդ համարը, բայց հետո ինքնաբացարկ հայտնեց: Սաֆարյանն ասել է ընդամենը, որ իրենց խմբակցության կազմի հրապարակումից 15-20 օր աոաջ արդեն գիտեր, որ պատգամավոր չի դառնալու:
Թերթը գրում է նաև, որ ժամանակին իրենք տեղեկացրել էին, որ իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջում, թե Արամ Սաֆարյանն առաջիկայում ԱՊՀ երկրներից որևէ մեկում դեսպան է նշանակվելու: Երեկ մեր թղթակիցը նրան հարցրել է՝ դեսպան նշանակվելու մասին խոսակցությունը հիմ՚նազու՞րկ էր, պատասխանել է՝ ոչ: Փաստորեն, հիմա նման հավանականություն չկա՞: Այս հարցին էլ Սաֆարյանը պատասխանել է. «Ո՞վ է ասում»: Ի դեպ, նա հակված չի եղել զրույցի և արագ գնացել է դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ պսակադրության արարողության մասնակցելու:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին