«Առավոտ». Քաջարան քաղաքում մնացել է քաղաքապետի մեկ թեկնածու
Հայկական Մամուլ
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում մնացել է քաղաքապետի մեկ թեկնածու՝ գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Գևորգյանը, ով առանց պայքարի ու միայնակ կմասնակցի սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրությանը:
«Առավոտ»-ը գրում է, որ նույն պաշտոնի համար ինքնաառաջադրված Քաջարանի քաղաքապետի մյուս թեկնածուն՝ անկուսակցական Ռաֆայել Լալայանը, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կապանի ու Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ԸԸՀ:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղական համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված, կրկին անկուսակցական Համլետ Միրզոյանը: Եղվարդում նույնպես մնացել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածու, կրկին ՀՀԿ-ից առաջադրված ու գործող գյուղապետ Սպարտակ Զաքարյանը:
Ըստ «Առավոտ»-ի՝ ինքնաբացարկի մեկ դիմում էլ ստացվել է Կապանի տարածաշրջանի Տանձավեր գյուղի ավագանու անդամի թեկնածու գրանցված անկուսակցական Մելոդիկ Զաքարյանից, ով Կապանի ջրօգտագործողների ընկերությունում պահեստապետ է: Տանձավերում 5 հոգանոց ավագանու ընտրությանը մասնակցելու համար գրանցված թեկնածուների թիվը հասնում է 11-ի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին