ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մշտապես եղել է հայոց բանակի և հայ զինվորի կողքին

Վերլուծական

Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի անվան շուրջ վերջին օրերին բարձրացված անառողջ և անհիմն աղմուկի, ուղղորդված արշավի և հարձակումների ֆոնին հանրությունը կարծես մոռացության է մատնել այն ազգանվեր գործունեությունը, որը տարիներ շարունակ առանց ավելորդ աղմուկի և հոգևորականին վայել համեստությամբ ծավալել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը: Մասնավորապես, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը մշտապես եղել է հայոց բանակի և հայ զինվորի կողքին: Դիցուք՝ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ և ջանքերով 4 տարի անընդմեջ` 2014-2017թթ. կյանքի է կոչվել «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը: Սուրբ Սարգիս զորավարի տոնի առիթով 2014-2016թթ կազմակերպված դրամահավաքների ընթացքում հանգանակված 150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամն ամբողջությամբ ուղղվել է բարեգործական ծրագրի իրականացմանը: Նախաձեռնության արդյունքում աջակցություն է ցուցաբերվել հակառակորդի հետ շփման գծում, մարտական հերթապահություն իրականացնելիս զոհված զինծառայողների, միաժամանակ 2 և ավելի զինծառայող ունեցող ընտանիքների, առաջին, երկրորդ և երրորդ խմբի զինհաշմանդամների` թվով 762 ընտանիքի: Մշտապես լինելով հայոց բանակի կողքին, Թեմը և թեմի առաջնորդը բնականաբար, չէին կարող չարձագանքել ղարաբաղա-ադրբեջանական ապրիլյան իրադարձություններին։ Նավասարդ Սրբազանի հորդորով և օրհնությամբ, Արցախի բանակին, ժողովրդին, սահմանապահ զինվորներին աջակցելու գաղափարի շուրջ համախմբվեցին թեմի համայնքներն ու անհատ բարերարներ: Արդյունքում կազմակերպվեց և հաջողությամբ իրագործվեց Արցախի պաշտպանության բանակի աջակցության բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում թեմի հոգևորականների գլխավորությամբ միայն 2016թ. ապրիլ և մայիս ամիսներին Արցախի առաջնագիծ իրականացված 11 այցելությունների արդյունքում հասցվել է 33 տոննա օգնություն (շուրջ 45 մլն դրամի)` սննդի, հիգիենայի պարագաների, հագուստի, դեղորայքի և բժշկական պարագաների, անվադողերի, հեռադիտակների, գիշերային դիտման սարքերի, առաջին անհրաժեշտության տարբեր իրերի տեսքով։ Բազմաբնույթ օգնություն է ցուցաբերվել Թալիշ գյուղից բռնագաղթած ընտանիքներին։ 2017թ. սեպտեմբերին, Նավասարդ Սրբազանի անձնական նախաձեռնությամբ 17 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերվել 34 զինվորի ընտանիքի: 500.000 -ական դրամ են ստացել 26 զոհված զինծառայողի ընտանիք, և 8 առաջին և երկրորդ խմբի զինհաշմանդամ: 2016, 2017թթ. Սբ. Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ Նավասարդ Սրբազանի մտահղացմամբ իրականցվել է ևս մեկ ծրագիր` «Սահմանային գծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինվորների պարգևատրում», որի արդյունքում 41 լավագույն զինվորիների տրամադրվել են հատուկ նրանց համար սահմանափակ քանակությամբ պատրաստված Սբ. Սարգիս զորավարի խորհրդանշական զարդապատկերներ և խաչեր, նաև 200.000 ական ՀՀ դրամ: Պաշտպանության նախարարության կողմից բոլոր 41 զինծառայողներին տրամադրվել է տասնօրյա արձակուրդ: Սրբազանի նախաձեռնությամբ բազմաթիվ բարեգործական միջոցառումներ, համերգներ են կազմակերպվել, որոնց ողջ հասույթը ուղղվել է մեր զինծառայողների ընտանիքների աջակցությանը: Նմանատիպ օգնության են արժանացել նաև մարզերում, գյուղերում բնակվող մեր զինվորները և նրանց ընտանիքի անդամները:  Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն մասնակցել են «Ասպետ» ռազմամարզական ճամբարին Արցախի հանրապետությունում: Կրթահամալիրի 60 սաների մասնակցությանը աջակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նավասարդ արքեպիսկոպսս Կճոյանի օրհնությամբ է իրականացվել նաև «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Նրա նախաձեռնությամբ է իրականացվել նաև «Աջակցություն Արցախի սահմանապահներին» , ինչպես նաև «Այցելություն ու զորակցություն վիրավոր ու զոհված զինվորների ընտանիքներին» ծրագրերը: Բոլոր այս ծրագրերի նպատակն է աջակցել իրենց կյանքն ու առողջությունը հանուն Հայրենիքի նվիրաբերած զինվորների ընտանիքներին, զորավիգ լինել Հայրենիքի պահապաններին և ուշադրության կենտրոնում պահել մեր ազգի ու պետականության կարևոր պատվար բանակը: Եվ այսօր այն խմբերը և անհատները, ովքեր հայոց եկեղեցին թուլացնելու նպատակով թիրախավորում են բարձր հոգևորական դասին, պետք է առաջին հերթին իրենց հարց տան՝ իսկ իրենք ի՞նչ են արել մեր բանակի, մեր զինվորների, զինհաշմանդամների, մեր զոհված զինվորների ընտանիքներին աջակցելու ուղղությամբ: Ի տարբերություն պետական չինովնիկների, ում դռները մշտապես փակ են սևազգեստ մայրերի առջև, ովքեր խուլ են՝ բանակի ու զինվորի առջև ծառացած խնդիրների հանդեպ, ովքեր ամեն պատեհ առիթ օգտագործում են պետության հենասյուներից մեկը՝ բանակը սևացնելու համար՝ հայ եկեղեցու սպասավորները ի դեմս Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի, մշտապես կանգնած են եղել հայոց բանակի և հայ զինվորի կողքին, ոչ միայն խոսքով, այլ առաջին հերթին՝ գործով...

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված