Պան Կի Մունը դատապարտել է Ահամադինեժադին հակաիսրայելական հայտարարություններ անելու համար
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԿԻ Մուն քննադատել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ու հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի՝ Իսրայելի դեմ արված հայտարարությունները, հայտնում է Reuters-ը:
Ինչպես նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է Իսրայելի գոյությանը սպառնացող հայտարարություններից ու կարծում է, որ Մերձավոր Արևելքի լիդերները իրենց ձայնը պետք է օգտագործեն տարածաշրջանում լարվածության թուլացման համար, այլ ոչ թե հակառակը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Իրանի նախագահ Ահմադինեժադը հակաիսրայելական հայտարարություններ է արել: Մասնավորապես Ահամադինեժադը նշել է, որ «սիոնիստական ռեժիմը քաղցկեղ» է Մերձավոր Արևելքի համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ