Կորոնավիրուսից մահացած 75-ամյա կինն ունեցել է III աստիճանի գերճնշում, II-III աստիճանի ճարպակալում
ՀայաստանՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահվան դեպքից. «Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ 75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով: Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ»։