Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել 

Կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը. Արա Գալոյան

Տնտեսություն

«Համավարակը՝ որպես բաժակաճառ և կանխատեսում»: «Համաշխարհային տնտեսական տեղեկատվությունը երբեք այսքան միագիծ չի եղել: Թե՛ պարզ լուրերը, թե՛ վերլուծությունները նույն թեմայի մասին են՝ համավարակի: Մեր տարածաշրջանի երկրների տնտեսական լրատվությունը՝ նույնպես: Բայց դրանք բովանդակային առումով տարբեր են: Մեր և ադրբեջանական լրատվությունն արևելյան բաժակաճառ են հիշեցնում, ուր երկար-բարակ խոսվում է հարազատ իշխանությունների խոհեմության, համավարակի դեմ շուտափույթ հաղթանակի, բիզնեսին և սոցիալական խոցելի խավերին հնարավորինս անչափ տրամադրվող օգնություն-աջակցության մասին: Վրացական մամուլում համավարակի դեմ պայքարի հերթական կոշտ քայլերի և միջազգային ֆինանսական կազմակերպություններից (ինչպես նաև եվրակառույցներից) ստացվող ֆինանսական աջակցության լուրեր են: Թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային վերլուծությունների թեման հետևյալն է «Ի՞նչ քանակական ու որակական կորուստներ կունենա համաշխարհային տնտեսությունը»: Կանխատեսումները հստակությամբ չեն փայլում: Մեղմ ասած: Առևտրի միջազգային կազմակերպությունը, օրինակ, կանխատեսում է, որ համաշխարհային առևտրի ծավալն այս տարի կկրճատվի 13-32 տոկոսով: Անկումային տրամադրությունները խորացրին այն լուրերը, որ գործազրկության նպաստի համար ԱՄՆ-ում արդեն 22 մլն մարդ է հերթագրվել: Որ գործազրկության կանխատեսումները Ռուսաստանում կկազմի մոտ 15 մլն մարդ: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարեց, որ իր փորձագետների հաշվարկով 194 երկրներից 157-ի տնտեսությունը կկրճատվի: Այս հաշվետվություն-կանխատեսմանը զուգահեռ հրապարակվեց լուրն այն մասին, որ տարեկան հաշվարկով Չինաստանի տնտեսությունը 6.8 տոկոս անկում է ունեցել համավարակի առաջին եռամսյակի տվյալներով: Խոսքը երկրագնդի երկրորդ տնտեսության մասին է, որ 1990-ականներից երկնիշ թվով էր աճում: Իսկ BBC-ին սեփական դարդը թողած հաշվարկում է, որ ԱՄՆ-ի համար սա ամենամեծ անկումն է Մեծ ճգնաժամից հետո: ԱՄՀ-ի փորձագետների հաշվարկներով ՀՆԱ-ի անկումն ԱՄՆ-ում այս տարի կազմելու է 5.9 տոկոս: Ըստ նրանց՝ ամենաշատ տուժող երկրների ցուցակում առաջինը Վենեսուելան է՝ 15 տոկոս, ապա Լիբանանը՝ 12 տոկոս, Հունաստանը՝ 10: Խորվաթիայի և Մոնտենեգրոյի համար 9-ական տոկոս կրճատում են նախատեսում: Ուկրաինայի համար՝ 7.7: Վրաստանի համար՝ 7.5 տոկոս:

Մեր տնտեսության մասին կանխատեսում չկար: Իսկ Ռուսաստանի տնտեսական կրճատումը 5.5 տոկոս է: Ընդորում հաշվարկի մեջ ներառված են նաև նավթի գնանկման հնարավոր հեռանկարները: Այս կանխատեսման հրապարակումից հետո ՌԴ իշխանությունները հրապարակեցին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի և երկրի բիզնես կյանքին աջակցելու համար պետբյուջեից հատկացնելու են ՀՆԱ-ի 2.8 տոկոսին համարժեք գումար: Համաշխարհային տնտեսական լրատվության մեջ կամաց-կամաց առաջին պլան է գալիս «Որ մահն է նախընտրելի՝ համաճարակի՞ց, թե՞ սովից» հարցը: Ամենալավատեսական կանխատեսումներով՝ սննդի համաշխարհային արդյունաբերությունը կկրճատվի 4 տոկոսով: Մեզ հետաքրքրող ոլորտներից հանքահումքային արդյունաբերության 6.6 տոկոսանոց անկում է կանխատեսվում: Հաշվարկներ կան, որ 2020թ․ անկումը 2021-ին վերականգնել չի հաջողվի: Սա լավատեսական կանխատեսումներով: Հոռետեսներն ավելի անգութ են: Բնականաբար: Այստեղ խոսվում է ծառայությունների ոլորտի 70-78 տոկոսանոց անկման մասին, հագուստի ու կոշիկի արտադրության 50-53 տոկոս կրճատման մասին: Մշակույթի, զվարճությունների ու հանգստի ոլորտների անկման կանխատեսումը ևս ըստ հոռետեսների 40-46 տոկոս է կազմելու: Հետևաբար ճաշակի հարց է՝ մխիթարվել արևելյան մեղրահունչ բաժակաճառերո՞վ, թե՞ փորձել համավարակի հաղթահարման պլաններ քննարկել: «Արևելյան» ածականն այս պարագային աշխարհագրական իմաստ չունի: Ոչ արևելյան Բելառուսի աննկուն (ու անփոխարինելի) ղեկավարն, օրինակ, «կորոնափսիխոզ» արտահայտությունն է շրջանառության մեջ դրել: Ձեզ դա ոչինչ չի՞ հիշեցնում»:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառով
Ամենադիտված