Սիրիայի փոխնախագահը անցել է ընդդիմության կողմը
Մերձավոր Արևելք
Սիրիայի փոխնախագահ Ֆարուկ Շարահը հարձակման սպառնալիքի տակ լքել է երկիրը և անցնելով Հորդանանի տարածք՝ միացել է ընդդիմությանը: Շարահը հեռացել էր Դամասկոսից մոտ 10 օր առաջ, հայտնում է LIFE NEWS-ը:
Al-arabiya հեռուսատաալիքի փոխանցմամբ էլ ՝ փոխնախագահը պաշտոնից հեռանալուց հետո գնացել է Հորդանան: Այս տեղեկատվությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չեն հաստատել:
Սիրիական ազատ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Լուեյ ալ-Միկդադը հայտարարել է, որ փոխնախագահը երկրից հեռացել է մի շարք բարձրաստիճան սպաների ու նրանց ազգականների հետ: Միկդադը նաև հայտնել է, որ փոխնախագահը ապահով տեղում է, բայց հրաժարվել է պատասխանել, թե հատկապես որ երկրում է:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել