Ցերեկային տևական քունը կարող է թուլամտության պատճառ դառնալ
Հասարակություն
Եթե տարեց մարդը ցերեկը հաճախ է քնում կամ գիշերը՝ երկար, հնարավոր է, որ նրա մոտ սկսվում է զարգանալ թուլամտություն: Բժիշկ Կլոդին Բերրն իր գործընկերների հետ ուսումնասիրել է 65-ն անց 5000 մարդու առողջական վիճակը:
Երկար քնողների 1/5 վատ էր հաղթահարում ինտելեկտուալ կարողությունների ստուգման թեստերը: Այսինքն` քնի որակը կարող է հանդիսանալ մարդու վիճակի վատացման ցուցանիշ: Էլիզաբեթ Դևորի կողմից անցկացրած ուսումնասիրությունների շրջանակում հետազոտվել էր 70 տարեկանից բարձր 15000 նախկին բուժքույրերի առողջական վիճակը:
Պարզվեց, որ երբ կինը գիշերվա ընթացքում քնում էր ավելի քան 9 ժամ, նրա ցուցանիշները նվազում էին: Բացի այդ, ուղեղում գրանցվում էին այնպիսի քիմիական փոփոխություններ, որոնք բնորոշ են Ալցհեյմերի վաղ շրջանին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը