Չեխիայում պատրաստել են 228 լիտր տարողությամբ վիսկիի շիշ
Աշխարհ
Չեխական ապակի արտադրողները պատրաստել են աշխարհում ամենամեծ վիսկիի շշի 1.7 մետր բարձրությամբ, 50 կգ կշիռով ու 228 լիտր տարողությամբ, հայտնում է Tyden թերթը։
Ինչպես ներկայացնում է շշի արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչ Ռադեկ Վանան, այժմ չեխ վարպետների աշխատանքը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։
Հիմա վիսկիով լի հսկայական շիշը գտնվում է Մեծ Բրիտանիայի Էդինբուրգ քաղաքի մոտ տեղակայված Edrington Group-ի կենտրոնական գրասենյակում, որտեղ ամեն տարի այցելում է վիսկիի ավելի քան 200 հազար սիրահար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ