Սիրիայում իշխանական ուժերը կրակել են ապստամբների դիրքերի վրա
Մերձավոր Արևելք
Սիրիայում այսօր իշխանական բանակը օդային հարվածներ է հասցրել երկրի տարբեր քաղաքներում տեղակայված ապստամբների դիրքերի վրա։ Ինչպես հայտնում են իրավապաշտպանները, մարտերը ընթանում են Հալեպում և նրա շրջակա տարածքներում, հայտնում է Радио свобода-ն:
Բաշար Ասադի հավատարիմ ուժերը կրակել են Հոմս և Հարեկ քաղաքներում ապստամբների վերահսկողողության տակ գտնվող թաղամասերի վրա։ Երեկ երկրում բռնության զոհ է դարձել 129 մարդ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ սիրիացի փախստականների թիվը անցել է 170 հազարը, որոնցից շատերը ապաստան են գտել Թուրքիայում։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Սիրիայում միջազգային պատվիրակ Լահդար Բրահինին, ում պաշտոնավարությունը ՄԱԿ-ը հաստատել է երեկ։ ԱՄՆ-ը պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքով՝միջազգային հանրությունը ամեն ինչ արնում է, որպեսզի Սիրիայում կատարվածի մեղավորները դատարանի առաջ կանգնեն։ Բրահիմի նշանակումը ողջունել է նաև Չինաստանը՝ խոստանալով աջակցել Սիրիայում քաղաքական հակամարտությունների կարգավորմանը։ Հիշեցնենք, որ Լահդար Բրահիմը Սիրիայում միջազգային դիտորդի պաշտոնում փոխարինել է Քոֆի Անանին։
Անանը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ սիրիական խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր առաջարկած ծրագիրը ձախողվել է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ