Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին
Արտաքին Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:
«Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներևակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավարակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին:
Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին և մտերիմներին փոխանցել սփոփանքի իմ խոսքերը՝ մաղթելով համբերություն և տոկունություն»,– նշված է վարչապետի հեռագրում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)