Հանկարծամահ է եղել Pernod Ricard ընկերության նախագահը
Տնտեսություն
Օգոստոսի 17-ին 67 տարեկան հասակում մահացել է ալկոհոլային խմիչքներ արտադրող աշխարհի խոշորագույն Pernod Ricard ընկերության նախագահ Պատրիկ Ռիկարը: Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սուրբ Աննա հիվանդանոցում, ուր մեկ օր առաջ սրտամկանի ինֆարկտի կասկածով տեղափոխվել էր գործարարը,-հայտնում է France Press-ը:
«Ընտանիքը, տնօրենների խորհուրդն ու ղեկավարությունը ստիպված են հաղորդել Պատրիկ Ռիկարի հանկարծահաս մահվան մասին»,- ասված է Pernod Ricard-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Pernod Ricard ընկերությանն են պատկանում Երևանի կոնյակի գործարանն ու գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող GWS վրացական ընկերությունը:
Երևանի կոնյակի գործարանը գույժը կտարածի երկուշաբթի օրը,-Lurer.com-ին հայտնեցին գործարանի ադմինիստրացիայից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում