«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը սննդամթերք է բաժանել Արթիկում և հարակից 20-ից ավելի բնակավայրերում
ՏեսանյութերԱրտակարգ դրության օրերին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը արդեն երկրորդ անգամ է աջակցություն ցուցաբերում Շիրակի մարզին: Առաջին ծրագրով խոշոր օգնություն էր հատկացվել Գյումրիի տնակային ավաններում ապրող բնակիչներին և կարիքավոր ընտանիքներին: Երկրորդ ծրագիրը ներառել է Արթիկ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Հիմնադրամի աշխատակիցները մի քանի օր շարունակ շրջել են 22 համայնքներով, բնակիչներին հասցրել սննդամթերքով լի կապոցները: