Կրկին ՀԱՊԿ-ի շրջանակներում. ԱԻ համակարգող խորհրդի նիստ Մինսկում
Հայաստան
Օգոստոսի 16-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 5-րդ նիստը, որտեղ Հայաստանը ներկայացրել է ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։
Աշխատանքային քննարկումներն ընթացել են Բելառուսի ԱԻՆ Հրամանատարա-ինժեներական ինստիտուտում։ Նիստը նախագահել է Բելառուսի ԱԻ նախարար Վլադիմիր Վաշչենկոն։
Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել ՀԱՊԿ գործունեությունն արտակարագ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման բնագավառում անդամ երկրների միջև միասնական տեղեկատվական-ծրագրային հարթակի ստեղծման և մարդասիրական արձագանքման կազմակերպման հարցերը։
Նիստից հետո մասնակից երկրների ներկայացուցիչները ծանոթացել են Բելառուսի հրդեհային վթարային-փրկարարական տեխնիկային ու զինվածությանը, ոլորտի գիտատեխնիկական, նորարարական ու կրթական գործունեությանը, ինչպես նաև Հրամանատարա-ինժեներական ինստիտուտի ուսումնական լաբորատորիայի հնարավորություններին։
Այս մասին հայտնում է ԱԻ պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի