Արդարությունը վերականգնվեց. սպաների և պայմանագրային զինծառայողների ծնողները ևս կօգտվեն անվճար բուժօգնությունից
ՏեսանյութերՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին նշեց, որ կարգավորվում է 2013-ից սկսված պետպատվերի շրջանակներում զինծառայողներին և նրանց ընտանիքներին մատուցվող բուժծառայությունը։
Պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը բարդ և թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն կստանան նույն մեթոդով, ինչ ժամկետային զինծառայողների ծնողները, այսինքն կստանան 100 տոկոս փոխհատուցում: