Շուրջ 75 միլիոն հատկացվեց չգործող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ին
ՏնտեսությունԿառավարությունն այսօրվա նիստին որոշեց «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 74,972.4 հազ. դրամ` (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
Ինչպես նշված է որոշման նախագծում՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն»-ը փաստացի գործունեություն չի ծավալում և ծառայություններ չի մատուցում, ներառված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում»: Կենտրոնի տարածքի, առկա թանկարժեք սարքավորումների, նյութերի, օդափոխության և ֆիլտրացիոն համակարգերի համապատասխան պայմաններում պահպանման համար անհրաժեշտ են միջոցներ։