Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է 

«Որտեղ հաց՝ էնտեղ կաց». ինչպես նախկինների օրոք կայացածները դարձան թունդ «հեղափոխականներ»

Վերլուծական

Այն, որ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում առկա են գործիչներ, ովքեր, նախկինում լոյալ լինելով գործող իշխանություններին, հեղափոխությունից հետո դարձել են թունդ հեղափոխականներ՝ գաղտնիք չէ: Նման իրավիճակները, սակայն, բնորոշ են քաղաքական դաշտին: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ «հեղափոխականության» տենդը չի շրջանցել նաև հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին, ընդ որում այն դեմքերին, որոնց դեպքում, թերևս ամենաքիչ հիմքերը ունեինք՝ ընդդիմադիր հայացքներ ունենալու մեջ կասկածելու համար: Խոսքը, մասնավորապես, հայտնի դերասան, հաղորդավար Սոս Ջանիբեկյանի և ՀՀ վաստակավոր արտիստ (ի դեպ՝ այդ կոչումը նրան շնորհել է Սերժ Սարգսյանը), երգիչ Մհեր Մեսրոպյանի՝ Մգեր Արմենիայի մասին է: 


Երգիչ Մհերը, ով ոչ վաղ անցյալում ամեն պատեհ ու անպատեհ առիթ օգտագործում էր նախկին իշխանությունների և, հատկապես, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հանդեպ ունեցած սերն ու նվիրվածությունը ի ցույց դնելու համար, վերջերս դարձել է թունդ հեղափոխական: Նախ, նա իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը՝ մաղթելով առողջութjուն և հաջողություններ ամեն ինչում:

 

Մգեր Արմենիան նույն նվիրվածությամբ էլ ժամանակին շնորհավորում էր Սերժ Սարգսյանի տարեդարձը:

Գաղտնիք չէ ոչ մեկի համար, որ Մհերն այնքան էր նվիրված Սարգսյանների ընտանիքին, որ սեփական հարսանիքին, որին ներկա էր նաև Ռիտա Սարգսյանը, երգ նվիրեց նրան, իսկ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակի կապակցությամբ, երբ արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, գրառում կատարեց ֆեյսբուքում, շնորհակալություն հայտնելով «իր նախագահին»:  Իսկ այսօր, ընդամենը, երկու տարի անց, նա պահանջում է հանգիստ թողնել իր երկրի վարչապետին, ով «ամբողջովին ճիշտ քաղաքականություն է որդեգրել եկեղեցուն առնչվող հարցերում», իսկ ամիսներ առաջ էլ Մգեր Արմենիան իր ինստագրամյան էջում հայտարարեց, որ հեղափոխությունը պետք է հասցվի տրամաբանական ավարտին, հետևաբար նա պատրաստվում է «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին:

Հատկանշական է, որ, ընդամենը, երկու տարի առաջ Մհեր Արմենիան Հայաստանում հեղափոխության անհրաժեշտություն չէր տեսնում՝ գոհ լինելով իր համար ստեղծված իրավիճակից: 


Հայկական շոու բիզնեսի մյուս թունդ «հեղափոխականը» Սոս Ջանիբեկյանն է: Վերջինս սոցիալական ցանցերի իր էջերում պարբերաբար, թերևս ամեն հարմար առիթով գովերգում է գործող իշխանություններին և մասնավորապես ՝ Նիկոլ Փաշինյանին: Օրինակ՝ կիսվելով իր էջում Փաշինյանի ամանօրյա ուղերձով՝ դերասանը այն մեկնաբանել էր՝ «մեռնեմ կյանքին»:

 

Մեկ այլ գրառման մեջ էլ Ջանիբեկյանը կարծիք է հայտնում, որ նախկինների «լափամանների լափը» վերջացել է և դրանով են պայմանավորված վարչապետի հասցեին հնչող քննադատությունները:

 

Ջանիբեկյանի դեպքում ոչ այնքան ուշագրավ է գործող վարչապետի «կյանքին մեռնելը», որքան նախկինների «լափամանների» մասին խոսելը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ջանիբեկյանը հայկական շոու բիզնեսում որպես դերասան կայացել է գլխավորապես «Արմենիա TV»-ի սիթքոմներում խաղացած դերերի շնորհիվ: Երկար տարիներ Ջանիբեկյանի պրոյեկտները գնել է հենց այս հեռուստաընկերությունը, որը մտնում էր «PanArmenian Media Group»-ի մեջ, որի սեփականատերն էլ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանն էր: Այլ կերպ ասած՝ Ջանիբեկյանը երկար տարիներ, առանց հեղափոխական նկրտումներ դրսևորելու, հաջողությամբ աշխատել է նախկինների հետ մի թիմում, այն նախկինների, որոնց այսօր անվանում է «թալանչիներ»: Եթե Ջանիբեկյանը իրոք ուներ նման կարծիք նախկին իշխանությունների մասին, եթե սկզբունքային էր իր հայացքներում՝ ապա դժվար է հասկանալ, թե ինչն էր խանգարում Ջանիբեկյանին հերթական պրոյեկտը սկսելու փոխարեն՝ բարձրաձայնել «լափամանների» մասին,  ինչու ոչ՝ հեռանալ «Արմենիա TV»-ից՝ այդպիսով ընդգծելով իր ընդդիմադիր կեցվածքը: Ջանիբեկյանի անունը և հնարավորությունները վստահաբար թույլ էին տալիս հիմնել սեփական փրոդաքշնը՝ ինչը դերասանը չի արել: Ստացվում է՝ կամ իրականում դերասանը որևէ «լափի» ականատես չի եղել և այսօր նման հայտարարություններով պարզապես փորձում է շահել գործող իշխանությունների սիրտը, կամ էլ՝ տեսնելով «լափը» նախկին իշխանությունների կողմից, լռել է այդ մասին՝ շարունակելով գումար վաստակել վերջիններիս պատկանող մեդիա ռեսուրսով: Երկու դեպքում էլ Ջանիբեկյանի սկզբունքայնությունը և ազնվությունը, առնվազն այս, հարցում՝ մեղմ ասած կասկածի տակ է դրվում:


Վերոնշյալ օրինակները ապացուցում են, որ «որտեղ հաց՝ էնտեղ կաց» սկզբունքը այսօր առավել քան արդիական է թե՛ քաղաքական դաշտում, թե՛ շոու բիզնեսում: Օրվա իշխանության «աչքը մտնելու» և «սիրտը շահելու» ցանկությունն ու հրամայականն էլ շատ հաճախ երկրորդ պլան են մղում սկզբունքայնությունը՝ արժեհամակարգի թերևս ամենա կարևոր բաղկացուցիչ մասը… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է
Ամենադիտված