Հրդեհ դիսկոտեկներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Աշխարհ
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 4 մարդ մահացել, իսկ 11-ը լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով, որը բռնկվել է կայծակի հարվածից:
Ոստիկանությունը դիմել է հյուրանոցների տնօրեններին՝ որպեսզի զեկուցեն կորած հյուրերի մասին: Ոստիկանությունը չի կարողանում պարզել զոհերի ինքնությունը ամբողջովին այրված դիակների պատճառով:
Ենթադրվում է, որ մահացածներից մեկը ֆրանսիացի է, սակայն դա դժվար է հաստատել, քանի որ միակ ճանաչված իրը ձեռքի ժամացույցն է:
Ոստիկանության աղբյուրներից մեկը հայտնում է, որ զոհերի թվում 2 ճապոնացի և 1 թաիլանդացի կա: Աշխատակիցը չհաստատեց թաիլանդացու սեռը, քանի որ միակ վկայությունը սիլիկոնե կրծքի իմպլանտն է, իսկ տարածքը հայտնի է մեծ քանակությամբ տրանսսեքսուալ բնակիչներով:
Ըստ նախնական վարկածի հրդեհի պատճառը կայծակն է, որի հետևանքով վնասվել է էլեկտրական գեներատորը: Ըստ ականատեսների՝ այն նման է եղել պայթյունի: Տուժածների թվում են 4 ֆրանսիացի զբոսաշրջիկներ, մյուսների մոտ վնասվածքներն ավելի թեթև են:
{gallery}tailand{/gallery}


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ