4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ) Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն 

Հայ ժողովրդի տառապանքը երբեք չի մոռացվի. Բունդեսթագի պատգամավորը վերհիշեց այցը Ծիծեռնակաբերդ

Արտաքին Քաղաքական

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության Արևելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեն (ՍԴԿ) վերհիշում է Ծիծեռնակաբերդ իր այցը և հույս հայտնում, որ դա գուցե օգնի հիշողությունը վառ պահելուն: Դիրկ Վիզեն այս մասին ասաց Հայոց ցեղապանության 105-րդ տարելիցի առթիվ «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում:

-Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2016 թվականին ընդունված բանաձևում կարևորվում է գերմանական ուսումնական ծրագրերում, կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու անհրաժեշտությունը՝ որպես 20-րդ դարում էթնիկ հակամարտությունների պատմության մի մաս: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ:

 -Իմ լիազորությունների շրջանակում՝ որպես Գերմանիայի Բունդեսթագի անդամ, ես քվեարկեցի հօգուտ 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի Դաշնային խորհրդարանի կողմից գրեթե միաձայն ընդունված քաղաքական բանաձևի: Այդ տեքստը կոչ է անում լայն հասարակական քննարկումներ անցկացնել և նպատակ ունի խրախուսել Գերմանիայի, Թուրքիայի և Հայաստանի դերակատարների կողմից կառուցողական քայլերը՝ փոխըմբռնման և հաշտեցման համար: 2018-ին Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների հարցերով Գերմանիայի կառավարության համակարգողի պաշտոնը ստանձնելուց հետո ես արտոնություն ունեցա 2020-ի մարտի սկզբին այցելելու Երևան: Դա ներառում էր տպավորիչ այց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ես այնտեղ վրդովվեցի՝ հիշելով հայ ժողովրդի տառապանքը, որը երբեք չի մոռացվի: Ես հուսով եմ, որ Երևան և Ծիծեռնակաբերդ իմ այցը կարող է ծառայել հիշողությունը վառ պահելուն, ինչպես նախկինում արել են կանցլեր Անգելա Մերկելի և այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նախորդ քաղաքական այցերը: Քանի որ Գերմանիայում դպրոցական ուսումնական ծրագրերը գտնվում են գերմանական դաշնային սուբյեկտների իրավասության ներքո, ես, ցավոք, ի վիճակի չեմ ձեզ մանրամասն տեղեկություններ տրամադրել այդ թեմայի վերաբերյալ: Այնուամենայնիվ, կցանկանայի ընդգծել վերջին տարիներին քաղաքացիական հասարակության բազմաթիվ դերակատարների կողմից իրականացված կրթական աշխատանքի կարևորությունը:

Դաշնային կառավարությունը տրամադրել է ֆինանսավորում՝ «Deutscher Volkshochschul-Verband»-ի կողմից՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող հիշատակի և հաշտեցման ծրագրի համար: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների երիտասարդական նախաձեռնության՝ Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում և Իսրայելում գործող գործընկեր կազմակերպությունների կողմից: Կառավարությունը ֆինանսավորել է նաև Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգի համար, որը կազմակերպել է Գերմանիայի Մաքսիմ Գորկու թատրոնը՝ Անդոլու Կալթարի և Կալան Մուզիկի հետ համագործակցությամբ:

Մոտ 30 տարի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ չեն եղել: Ավելին, Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: Այս հանգամանքները խոչընդոտում են տարածաշրջանի կայունությանը և զարգացմանը: Ի՞նչ օրակարգ ունի Գերմանիան այս հարցում՝ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում:

 -Գերմանիան ստորագրել և վավերացրել է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և մենք հավատարիմ ենք նրա նպատակին`«նպաստել, պահպանել և ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում միանալով ջանքերին՝ վերացնելու լարվածության աղբյուրները, ուժեղացնելու սահմանային անվտանգությունը և խթանելու միջսահմանային համագործակցությանն ու բարիդրացիական հարաբերություններին»: Գերմանիան լիովին համամիտ է ԵՄ դիրքորոշմանը, ինչպես ասված է Գործընկերության խորհրդի 2019 թվականի հունիսի 13-ի նիստում՝ աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և ընդգծել անհրաժեշտությունը, որ երկու կողմերն առանց նախապայմանների ներգրավվեն այս գործընթացում:

Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է 2016-ին: Բանաձևը վերնագրված էր «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»: Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Աննա Գրիրգոյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը
Ամենադիտված