Microsoft-ը մտադիր է իր պլանշետը վաճառել $199-ով
Աշխարհ
Microsoft Surface-ը կարող է բավականին էժան լինել մնացած ընկերությունների՝ OC Windows համակարգով աշխատող պլանշետներից:
Վերլուծաբանները պնդում են, որ եթե Microsoft Surface պլանշետի գինը տատանվի $200-ի սահմաններում, ապա ընկերությունը ի վիճակի չի լինի փոխհատուցել արտադրության ծախսերը: Սակայն Microsoft-ը կարող է դիմել այսպիսի ռիսկային մարքեթինգային քայլերի, որպեսզի կարողանա գրավել բազմաթիվ գնորդների ուշադրություն և լրացուցիչ գումար աշխատել պլանշետի համար նախատեսված ծրագրերի հաշվին:
Համակարգչային տեխնիկայի տվյալ ճյուղում Microsoft Surface-ը մրցակցում է Nexus 7-ի և Kindle Fire-ի հետ, որոնք մեծ հեղինակություն են վայելում պլանշետների սիրահարների շրջանում: Բացի այդ մրցակից պլանշետների գինը կազմում է $199: Նոր պլանշետը պլանավորվում է վաճառքի հանել այս տարվա հոկտեմբերի 26-ին, իսկ գնի մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել:
Microsoft Surface պլանշետի արտադրության ժամանակ օգտագործվելու են այլ ընկերությունների համակարգչային մասեր, օրինակ՝ Asus ֆիրմայի: Ավելի վաղ վերլուծաբանները կանխատեսել էին, որ նոր պլանշետի գինը տատանվելու է 600 ԱՄն դոլարի սահմաններում:
Բացի այդ մի շարք համակարգչային տեխնիկա արտադրողներ՝ Asus, Dell, Samsung, Toshiba և Acer ընկերությունները, նույնպես մտադիր են Windows համակարգով պլանշետներ ստեղծել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ