Դիանա Սիրունյանը` կյանքի ու մահվան պայքարում
Հասարակություն
Քիչ առաջ մահացած Սուրեն Սիրունյանի դուստրը՝ Դիանա Սիրունյանը, ով հոր մահվան բոթը լսելուց հետո նետվել էր 5-րդ հարկի տան պատուհանից, գտնվում է կյանքի և մահվան պայքարում: Այս մասին Lurer.com-ին քիչ առաջ հայտնեցին Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ գտնվում է աղջիկը: Վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցն ասաց, որ Դիանայի մոտ այսպես կոչված՝ պոլիտրավմա է՝ բազմաօրգան վնասվածք: «Բազմաթիվ վնասվածքներ ունի և առայժմ պայքարում ենք նրա կյանքի համար»,-ասացին բաժանմունքից:
Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը Վանո Սիրադեղյանի անվտանգության նախկին պետ Սուրեն Սիրունյանի միակ դուստրն է՝ 16 տարեկան:
Lurer.com-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Դիանա Սիրունյանին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը