Նոր մանրամասներ Սուրեն Սիրունյանի մահվան և դստեր ինքնասպանության փորձի մասին
Հասարակություն
Այս պահին Հանրապետական հիվանդանոցում են գտնվում Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հարազատները, ինչպես նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Այվազյանը: Վերջինն որոշ մանրամասներ է հայտնել Սուրեն Սիրունյանի մահվան և նրա դստեր ինքնապանության փորձի մասին:
Սուրեն Սիրունյանի ինքնազագացողությունը վատացել է Գրիգոր Լուսավորիչ փողոցում, նա վայր է ընկել և կորցրել գիտակցությունը: Նրան օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները, ովքեր շտապ օգնություն են կանչել, ինչպես նաև Սիրունյանի բջջայինով զանգել են նրան վերջինը զանգահարած մի քանի հեռախոսհամարներով, որոնցից մեկն էլ Մասիս Այվազյանն է եղել:
Մինչ Այվազյանը եկել է, Սիրունյանն արդեն տեղափոխված է եղել 3-րդ հիվանդանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն:
Սիրունյանի միակ դուստրը՝ 16-ամյա Դիանա Սիրունյանը, մյուս հարազատների հետ եկած է եղել հիվանդանոց և եղել է շատ ծանր սթերսային վիճակում:
Արդեն տանը, երբ հարազատները հավաքված են եղել սենյակում, իսկ աղջնակն ու տատը' մյուս սենյակում: Որոշ ժամանակ անց Դիանան 5-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:
Սուրեն Սիրունյանի դուստրը ոտքի և ծնոտի կոտրվածք է ստացել: Նրա վիճակը գնահատվում է ծանր, սակայն հետազոտություններից հետո բժիշկներն ասել են, որ Դիանայի կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում:
Hayeli.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը