Ֆիլիպիններում փնտրում են ավիավթարի ենթարկված ՆԳՆ ղեկավարին
Աշխարհ
Ֆիլիպիններում իրականացվում են որոնողա–փրկարարական աշխատանքներ երկրի Ներքին գործերի նախարար Խեսսե Ռոբրեդոյին և ևս 2 անձանց գտնելու համար, որոնց տեղափոխող ինքնաթիռը երեկ՝ օգոստոսի 18-ին, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է news.404.ru-ն։
Ռազմածովային նավատորմի նավերից բացի, որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև երկրի ռազմաօդային ուժերը։
Որոնողա–փրկարարական աշխատանքները ղեկավարում է Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին պաշտոնական աղբյուրները, Cessna մակնիշի ինքնաթիռը վթարի էր ենթարկվել հարկադրված վայրէջք կատարելու փորձի ժամանակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ