Բողոքի ակցիաներ՝ Չինաստանում
Աշխարհ
Չինաստանի պետական ԶԼՄ–ներն այսօր հայտնել են, որ Չինաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ընդդեմ ճապոնացի ազգայնականների, որոնք ճապոնական դրոշ են ամրացրել Հարավչինական ծովում գտնվող անմարդաբնակ և վիճելի համարվող կղզիներից մեկում։
Վերոհիշյալ կղզիները, որոնք Ճապոնիայում կոչում են Սենկակու, իսկ Չինաստանում՝ Դյայոյույտայ, երկար ժամանակ է՝ վեճի առարկա են հանդիսանում 2 երկրների միջև։
Սինհուա գործակալության տվյալներով՝ ավելի քան 100 ցուցարար է հավաքվել Գուանչժույում գտնվող ճապոնական հյուպատոսության դիմաց։ Նմանատիպ բողոքի ակցիաներ են իրականացվել նաև Շենյանում, Հանչժույում, Հարբինում և Ցինդաոյում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ