Վրաստանը՝ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի հաղթող (Տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի քվեարկությունը։
Առավելագույն միավորներն ստանալով՝ հաղթող ճանաչվեց Վրաստանը ներկայացնող «Candy» խումբը՝ իր «Candy Music» երգով։ Խումբն ստացավ 108 միավոր։ Երկրորդ տեղում էր Նիդերլանդների ներկայացուցիչը, լավագույն եռյակը եզրափակեց Բելառուսը, իսկ չորրորդ տեղում հայտնվեց Ռուսաստանը։
Հայաստանը ներկայացնող Դալիթան իր` "Welcome To Armenia" երգով գրավեց հինգերորդ հորիզոնականը։
Կարծում ենք, որ մրցույթը, իրոք, հաջողվեց. մեր կազմակերպիչները լավ էին աշխատել, և շոուն հիանալի էր։
Շնորհավորում ենք հաղթողներին, լավագույն հնգյակում տեղ գրաված մեր մասնակցին, մրցույթի և շոուի կազմակերպիչներին, ինչպես նաև բոլորիս՝ այս փորձությունը պատվով հաղթահարելու համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում