Դիանա Սիրունյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր
Հասարակություն
Դիանա Սիրունյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցը։
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, որ այս գիշեր բժիշկները վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստերը: Վիրահատությունը հաջող է անցել։ Ըստ նույն լուրերի, վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն:
Նույն ինֆորմացիայի մասին տեղեկացնում են նաեւ Սուրեն Սիրունյանի մտերիմները, սակայն Հանրապետական հիվանդանոցից հերքեցին այս լուրերը նշելով, որ Դիանային չեն վիրահատել, իսկ արյուն՝ կա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը