Մի քանի անտառտնտեսությունում հայտնաբերվել է ծառահատման 100 դեպք
Տնտեսություն
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում ապրիլի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված անտառխախտման դեպքերը ներկայացված են շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի», «Վանաձորի», «Արծվաբերդի», «Իջևանի», «Ստեփանավանի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ծառահատման 100 դեպք։
Երկու դեպքով անտառխախտողները հայտնի են։
Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության համապատասխան բաժիններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)