Բժիշկներն ամեն կերպ փորձում են փրկել Դիանայի կյանքը
Հասարակություն
Դավիթ Սանասարյանը Լուրեր.com–ին հայտնում է, որ Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնում զրուցել է վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Էնֆենջյանի հետ, ով տեղեկացրել է, որ Դիանա Սիրունյանը վիրահատության չի ենթարկվել, իսկ արյան խնդիր այս պահին չկա։ Կան դոնորներ, ովքեր առաջարկել են իրենց օգնությունը Դիանային։
Էնֆենջյանը նշել է նաև, որ Դիանային կարող են վիրահատել՝ առողջական վիճակը որոշակիորեն կայունացնելուց հետո։
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ այս գիշեր բժիշկները վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստերը: Վիրահատությունը հաջող է անցել։ Ըստ նույն լուրերի, վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն:
Էնֆենջյանի խոսքերով այս պահի դրությամբ աղջկա վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Բժիշկներն ամեն կերպ փորձում են փրկել Դիանայի կյանքը։
Հիշեցնենք, որ երեկ 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո Դիանան ինքնասպանության փորձ է արել, նետվելով 5-րդ հարկից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը