Սոցիալական բողոքի ցույց Թել-Ավիվում՝ առանց իշխանությունների թույլտվության
Մերձավոր Արևելք
Մոտ 200 մարդ է հավաքվել Թել-Ավիվում՝ մասնակցելու սոցիալական անարդարության դեմ ուղղված բողոքի ցույցին: Հաղորդում է MIGnews.com կայքը:
Ցուցարարները բողոքում են իսրայելական հասարակության ներկա դիրքի և կառավարության կողմից դեմոկրատիային հասցվող հարվածի դեմ:
Ցուցարարներն Ազրիելի առևտրի կենտրոնի մոտակայքում երթ են կազմակերպել՝ ձեռքներին թավաներ և կերակրաթասեր: «Չկա արդարություն: Չկա հավասարություն: Ամոթ կառավարությանը», - գոռում են ցուցարարները:
Ցույցի անցկացման վայրում են ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ, քանի որ ցույցն անցկացվում է առանց իշխանությունների թույլտվության:
Ցուցարարներից մեկը ձերբակալվել է:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ