Ասադն այցելել է Դամասկոսի մզկիթներից մեկը
Աշխարհ
Վերջին մեկ ամսվա ընթացքում առաջին անգամ սիրիական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությամբ, որտեղ նա աղոթում է մզկիթում՝ ազդարարելով Ռամադանի պասի ավարտը։
Նրան ուղեկցել է երկրի վարչապետը, սակայն ներկա չի եղել երկրի փոխնախագահ Ֆարուք Շարաան։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Շարաան լքել է Դամասկոսը և անցել ընդդիմության կողմը։
Նշենք նաև, որ արդեն մեկ ամիս է անցել Դամասկոսում տեղի ունեցած մահափորձից, երբ ռումբի պայթեցման հետևանքով սպանվել էին սիրիական իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ