Սուդանի իշխանությունները հաստատել են նախարարներից մեկի զոհվելու փաստը
Աշխարհ
Սուդանի կառավարությունն այսօր պաշտոնապես հաստատել է ավիավթարի հետևանքով երկրի Սնուցման և ապահովման նախարար Գազի–ալ–Սադեկի մահվան մասին տեղեկատվությունը։ Այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը։
«Ինքնաթիռը փոխադրելիս է եղել կառավարական պատվիրակությանը, որի ղեկավարն է եղել զոհված նախարարը, և որի կազմում են եղել ևս 25 անձ՝ նրա շրջապատից, ինչպես նաև 5 հոգուց բաղկացած անձնակազմը։ Նրանք բոլորն էլ զոհվել են այն բանից հետո, երբ ինքնաթիռն ընդհարվել է լեռան հետ և ամբողջությամբ այրվել Տալոդի քաղաքի մոտակայքում»,– հայտնել է Սուդանի Տեղեկատվության նախարար Ահմեդ Բիլալ Ասմանը (Ahmed Bilal Osman)։ Միևնույն ժամանակ նա բացառել է ինքնաթիռը գնդակոծելու մասին վարկածը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ