Վիետնամում 27 մարդ է զոհվել թայֆունի հետևանքով
Աշխարհ
Պաշտոնական տվյալներով՝ առնվազն 27 մարդ է զոհվել Վիետնամի հյուսիսում տեղի ունեցած թայֆունի հետևանքով։
Հազարավոր տներ են ավերվել, մեծ թվով գյուղատնտեսական նշանակության տարածքներ՝ մնացել ջրի տակ։
Հանոյի բնակիչները համացանցում իրենց անհանգստությունն են հայտնել անձրևային շրջանում հնարավոր ջրհեղեղի վտանգի մասին՝ հակառակ տեղական իշխանությունների հայտարարություններին, ըստ որոնց՝ մայրաքաղաքի կոյուղին արդիականացվել է և պատրաստ է դիմագրավել փորձություններին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ