Հերթական զոհերը՝ Աֆղանստանում
Աշխարհ
Օգոստոսի 19-ին Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի 3 զինծառայող է զոհվել երկրի արևելքում։ Այս մասին հայտնել է Ռիա նովոստին՝ հղում կատարելով կազմակերպության մամլո–ծառայությանը։ Վերջինիս տվյալներով՝ զինծառայողները զոհվել են պայթյունի հետևանքով։
Այս տարեսկզբից Աֆղանստանում սպանվել է ընդհանուր թվով 306 արտասահմանցի զինծառայող, որոնցից 235–ը եղել են ամերիկացի, 31-ը՝ բրիտանացի, իսկ 40-ը՝ այլ երկրների ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ