Սևանա լճի մակարդակը մարտ ամսվա ընթացքում բարձրացել է 1 սմ-ով
ՀայաստանՍեւանա լճի ավազանում մարտին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 0.7...3.7 աստիճան, որը նորմայից բարձր է եղել 4...5 աստիճանով:
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 11-ին՝ 11.0...14.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 6...10 աստիճանով։
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 19-ին եւ 23-ին՝ -8.0...-3.00C (Մասրիկում՝ մարտի 5-ին՝ -10.00C), երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1.8...4.2 աստիճանով:
Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 20-70%։
Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սեւանա լիճ` 48.79 մլն.խոր.մ կազմել է նորմայի 95%, տեղումների քանակը լճի մակերեւույթի վրա եղել է 16.1 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 39%, գոլորշացումը լճի մակերեւույթից եղել է 46.7 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 174%։
Սեւանա լճի մակարդակը ամսվա ընթացքում բարձրացել է 1 սմ-ով եւ կազմել՝ 1900.45մ։