Ուկրաինայի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են հայ-ուկրաինական հարաբերությունների արդիական օրակարգը
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը՝ հղում կատարելով Ուկրինայի ԱԳՆ հաղորդագրությանը։
«Զրուցակիցները քննարկել են բոլոր ուղղություններով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները։ Կողմերը նշել են ուկրաինացի եւ հայ ժողովուրդների միջեւ ամուր պատմական կապերը։
Նախարարները նաեւ հատուկ ուշադրություն են դարձրել առեւտրի զարգացման եւ տնտեսական երկխոսության խորացման հարցերին։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դրական են գնահատել Ուկրաինայի եւ Հայաստանի քաղաքացիների վերադարձի հարցում փոխգործակցությունը եւ COVID-19 համավարակի հետեւանքների հաղթահարման փորձ են փոխանակել»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)