Ուժեղ երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիա
Օգոստոսի 19-ին, տեղական ժամանակով 23.27-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում' Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.70օ և արևելյան երկայնության 43.65օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ այսօր՝ օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով 03.08-ին, ևս մեկ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում։ ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.69օ և արևելյան երկայնության 43.66օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)