Մահացել է դերասան Եվգենի Ֆեդորովը․ Ռիա նովոստի
Ռուսաստան
Մահացել է «Վախթանգով» թատրոնի ամենատարեց դերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Եվգենի Ֆեդորովը։ Դերասանը 96 տարեկան էր, հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը: «Եվգենի Եվգենևիչը կենդանի վկա էր Վախթանգովյան թատրոնի պատմության մեջ, որին նա հավատարմորեն ծառայել է 80 տարի», - ասվում է հաղորդագրության մեջ: 1945 թվականին Ֆեդորովը ավարտել է Վախթանգովի թատրոնի Շչուկինի անվան դպրոցը և ընդունվել դպրոցի թատերախումբ: Իր երկար կյանքի ընթացքում Եվգենի Ֆեդորովը բազմաթիվ դերեր է խաղացել դասականների և ժամանակակից հեղինակների պիեսներում: Չնայած լուրջ հիվանդությանը, նա բեմ է բարձրացել մինչև իր կյանքի վերջին օրերում: Նա խաղացել է «Ժպտա՛ մեզ, տե՛ր», «Վերջին լուսինները» և «Հանրակացարանի բնակիչները» ներկայացումներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)