Չինացի քաղաքական գործչի կինը դատապարտվել է մահապատժի
Աշխարհ
Չինացի քաղաքական գործիչ Բո Սիլայի կնոջ նկատմամբ մահվան դատավճիռ է կայացվել երկու տարի հետաձգմամբ։ Դատարանը Գու Կայլային մեղավոր է ճանաչել բրիտանացի գործարար Նեյլ Նեյվուդի կանխամտածված սպանությա մեջ։ Վճիռը կիրագործվի երկու տարի անց և միայն այն դեպքում, եթե այդ ժամանակահատվածում նա կատարի թեկուզ մեկ հանցագործություն։
Եթե Գու Կայլայը իրեն պատշաճ կերպ պահի, մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ։ Կինը խոստովանել է կատարած հանցանքը, իսկ նրա մեղսակից Չժան Սյաոցզյունը՝ ամուսնական զույգի տան ծառան, դատապարտվել է ինը տարի ազատազրկման:
Որպես կանոն, Չինաստանում մահապատժի դատավճիռը իրականացվում է վճռի հրապարակումից որքան հնարավոր է արագ, եթե միայն այն չի կայացվում երկու տարի հետաձգմամբ։ Միայն այս դեպքում է, որ դատապարտյալը կարող է ակնկալել մահապատժի՝ ցմահ ազատազրկմամբ փոխարինմանը, սակայն միայն այն դեպքում, եթե դատապարտյալը զղջում է և ցանկություն հայտնում շտկվել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ