Ո՞ւր են նայում Փարաքարի պատասխանատուները (Տեսանյութ)
Հասարակություն
Արմավիրի մարզի Փարաքար գյուղում գիպսի և քարի հանքերն առաջացնում են բնակիչների դժգոհությունը։ Մարդիկ բողոքում են, քանի որ նրանց բնակարանների պատերը մի քանի ամսվա ընթցքում ձեռք են բերել մեծ ճաքեր և խոռոչներ։ Պայթեցումներից առաջացած փոշին իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար, նրանք բողոքում են սպասվող և արդեն առաջացած առողջական խնդիրներից.
«Եթե փոշին օրօրոցի վրա է, ապա նաև կարող է հայտնվել երեխայի թոքերում, մենք այս շոգին պատուհան չենք կարողանում բացել, փոշին մեզ խեղդում է»,- ասում է խնդրով անհանգստացած բնակիչը։ Նրանք համոզված են, որ ստեղծված վիճակը հանքի պայթեցումների հետևանք է, որը կարող է ավելի լուրջ խնդիրների հանգեցնել։
Փարաքարցիները 400 ստորագրությամբ բողոքի նամակ են հղել մարզպետին, վարչապետին և նախագահին, սակայն՝ ապարդյուն։
Այս կապակցությամբ բնակիչները ցանկանում են ծանոթանալ այս երկու հանքերի շահագործման թույլտվության մասին փաստաթղթերին և Բնապահպանության, Առողջապահության, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունների ուշադրությունը սևեռել սույն կարևոր խնդրի վրա:
Վերջերս փարաքարցիներին հավաստիացրել են, որ բնապահպանության նախարարությունն է պատասխանատու սույն արտադրության թույլտվության համար, և իրենք էլ հենց հաստատել են, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է, և ոչ մի վտանգ չի ներկայացնում նրանց առողջության և անվտանգության համար: Սակայն տեսանյութում պարզորոշ երևում է, որ մարդկանց հասցվում է ֆինանսական, առողջական և բարոյական վնասներ։
Գիպսի և քարի հանքերը շահագործող կազմակերպություններն են՝ «Շեն կոնցեռն»-ը, «Գետն Գրուպ» ՓԲԸ, «Քար և Ավազ» ՍՊԸ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը