Հարավամերիկյան ազգերի միությունը կաջակցի Ասանժի գործով Էկվադորի դիրքորոշմանը
Աշխարհ
Հարավամերիկյան ազգերի միությունը (UNASUR) իր աջակցությունն է հայտնել Էկվադորի դիքորոշմանը Ջուլիան Ասանժի գործով Բրիտանիայի հետ կոնֆլիկտում։ Այս մասին նշված է հռչակագրում, որն ընդունվել է կազմակերպության՝ Էկվադորի Գուայաքիլ քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ավարտին:
Փաստաթուղթը կոչ է անում «կողմերին շարունակել երկխոսությունը և ուղիղ բանակցությունները փոխադարձ ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ` միջազգային իրավունքիհամաձայն»: Հռչակագրում նաև ընդգծվում է երկրների՝ ապաստան տրամադրելու իրավունքը, դատապարտվում է ուժի կիրառման սպառնալիքները և վերահաստատվում են միջազգային իրավունքին հետևելու, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և միջազգային պայմանագրերի խիստ իրականացման սկզբունքները:
Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն ևս մեկ անգամ նշել է, որ Կիտոյի որոշումը «ինքնիշխան և ժողովրդավարական պետության որոշում էր, որ չի հանդուրժում միջազգային իրավունքը ակնհայտորեն խախտող սպառնալիքներ»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ