Նախագահական ընտրություններ Սոմալիում
Աշխարհ
Սոմալիում այսօր տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Համաձայն գործող օրենքի՝ ներկայացված թեկնածուներից երկրի նախագահ են ընտրելու նորընտիր խորհրդարանի անդամները, հայտնում է РБК.ru-ն։
Հաջող ընտրությունների դեպքում Սոմալիում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, հաշվի առնելով, որ վերջին 8 տարիների ընթացքում երկրում իշխանական կառույցին փոխարինում էր ՄԱԿ-ի աջակցությամբ անցումային ազգայի կառավարությունը։
Հիշեցնենք, որ 1991 թվականին Մուհամեդ Սաիդ Բարեի իշխանության տապալումից հետո Սոմալիում ընթանում էր քաղաքացիական պատերազմ։ Ներկա պահին Սոմալին ոչ թե հանրապետություն է, այլ ավելի շատ տարբեր ինքնավար շրջանների ամբողջություն։
Նշենք, որ հարաբերական կարգուկանոն ապահովելու համար երկրում մշտապես գտնվում են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ