Քաթարը ակտիվորեն ներդրումներ է կատարում բրիտանական բիզնեսում
Աշխարհ
Քաթարական Qatar Holding LLC-ը պայմանագիր է կնքել Ferrovial և այլ ներդրումային ընկերությունների հետ բրիտանական BAA Ltd օդանավակայանների կառավարման 20% կապիտալի ձեռքբերման նպատակով։
Qatar Holding-ի փոխանցմամբ՝ պայմանագիրը կստորագրվի Եվրամիության իրավասու մարմինների համաձայնությունից հետո։ Ferrovial-ը հայտարարել է, որ գործարքի արժողությունը 1,4 միլիարդ դոլար է։
Հիշեցնենք՝ Քաթարի իշխանությունները հայտարարել են, որ դիմել են Չինաստանին՝ չինական բորսայում մեծ ներդրում կատարելու նպատակով. խոսքը 5 միլիարդ դոլարի մասին է, որը 5 անգամ ավելացնելու է օտարերկյա ներդրողների մասնակցությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ